Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Լավրովը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերը, միաժամանակ հավելելով, որ պահպանելով այդ ձևաչափը, երբեմն կարող են առաջ տանել նաև սեփական նախաձեռնությունները` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հատուկ կապերը: Լավրովը կարծում է, որ ջանքերը, որոնք գործադրվել են 2009-2011թթ-ին, բավական ինտենսիվ են եղել: Այդ ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են 10 անգամ:
«Հերթական հանդիպումը, որը տեղի ունեցավ Կազանում, նախատեսում էր լուրջ դրական տեղաշարժեր հակամարտության կարգավորման հարցում, քանի որ փաստաթուղթը ներառել էր Երևանի ու Բաքվի բոլոր մտահոգությունները` հավասարաչափ: Սակայն հանդիպման ընթացքում առաջ եկան լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է, մենք դրանից ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը պետք է շարունակվի: Վստահ եմ, որ կազանյան փաստաթղթի բովանդակության մեծ մասը դեռևս պահանջարկ ունի: Դա են փաստում Երևանի ու Բաքվի արձագանքները, երբ հանդիպում են երկու երկրների նախագահները:
Կարևորն այն է, որ կողմերը հետ կանգնեն փոխադարձ անվստահությունից, որը երբեմն առաջանում է կողմերի միջև բանակցությունների ընթացքում: Պետք է ուշադրությունը կենտրոնացնել պրագմատիկ, իրատեսական գաղափարների վրա, դրանք ձևակերպել փաստաթղթում: Կողմերը իհարկե համաձայնում են դա անել, բայց երբ հասնում է այդ ամենը փաստաթղթում ձևակերպելու պահը, առաջանում են ինչ-ինչ դժվարություններ: Կարծում եմ, մենք պետք է հետևողականորեն հաղթահարենք դժվարությունները և կհասնեն հաջողությունների»,- ասել է Լավրովը: