Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արցախում իրավիճակի կարգավորման վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել (Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև -խմբ.) այն էր, որ շփումները պետք է շարունակել, որ ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն, և, իհարկե, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը»,- ասել է Լավրովը:
«Մենք հասկանում ենք, որ մինչև բավականին բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնք մենք տեսնում ենք, հազիվ թե դիտարկվեն ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման հստակ տարբերակներ»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: