|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով վարչության ղեկավար Չոն Ըն Ենը կարծում է, որ հունիսի 12-ին նախատեսված` ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը կանցնի ծրագրի համաձայն. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կարծում ենք, որ շանսը, որ ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը կանցնի ծրագրի համաձայն, կազմում է 99,9%: Սակայն մենք պատրաստվում ենք տարբեր հնարավոր զարգացումների»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիմ ՉԵն Ընը հայտարարել էր, որ հնարավոր է չհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե ԱՄՆ-ը շարունակի պնդել, որ ԿԺԴՀ-ն հրաժարվի միջուկային զենքից: