կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 09:57
Աշխարհ

Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ. Թրամփի արձագանքը՝ Կիմ Չեն Ընի հրավերին

Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ. Թրամփի արձագանքը՝ Կիմ Չեն Ընի հրավերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին Բահրեյնի գահաժառանգ՝ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա ալ Խալիֆայի հետ կայացած հանդիպումից հետո պատասխանել է Հյուսիսային Կորեա հնարավոր այցի վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է հաղորդում է Al-Jazeera-ն:

«Մեր հարաբերությունները շատ լավ են, բայց չեմ ցանկանում մեկնաբանել»,- Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է Թրամփը, երբ նրան հարցրել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերի մասին:

«Կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա… Վստահ եմ, որ Կիմ Չեն Ընը նույնպես մեծ հաճույքով Միացյալ Նահանգներ կայցելեր»,- հայտնել է Թրամփը և ու ավելացրել, որ դեռևս չի հասունացել իր այցի պահը: «Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ չբացառելով նաև այն հավանականությունը, որ ապագայում կարող է այցելել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը օգոստոս ամսին Թրամփին նամակ էր հղել, որում նրան հրավիրել էր Փհենյան: