|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայտնի բլոգեր Լապշինը Facebook-ի իր էջում դժգոհել է Հայաստանի թանկ գներից: Նա, մասնավորապես, նշել է, թե որքան թանկ են Հայաստանում ավիատոմսերը և հյուրանոցները:
Լապշինը նշում է, որ Իսրայելում ապրող իր մայրը համեստ թոշակառու է և կարողանում է իրեն թույլ տալ 500 եվրո բյուջեով մեկշաբաթյա հանգիստ Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլ տեղերում, բայց ոչ` Հայաստանում:
Նրա խոսքով` զբոսաշրջիկների երթևեկության համար անհարմար է նաև Հայաստանի ներքին տրանսպորտը:
Լապշինը նաև խորհուրդ է տալիս երկիր թողնել եվրոպական բյուջետային ավիաընկերություններին՝ նրանց թույլ տալով թռչել, օրինակ, Գյումրիից: «Դա զգալիորեն կմեծացներ զբոսաշրջիկների հոսքը և հնարավորություն կտար Հայաստանի բնակիչներին էժան և հարմարավետ կերպով ճանապարհորդելու արտասահման»,- գրել է նա: