|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ստամբուլի մետրոյի կայարաններից մեկում ահասարսուռ դեպք է գրանցվել, երբ անսարք շարժասանդուղքն անակնկալ սկսել է գործել՝ «կուլ տալով» երիտասարդի:
Ըստ Haberturk-ի՝ մետրոյի վագոն հասնել ցանկացող ուղևորները քայլել են շարժասանդուղքով, և այդ ընթացքում այն սկսել է աշխատել: Վայրկյանների ընթացքում երիտասարդը հայտնվել է բացված շարժասանդուղքի մեջ:
1 ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո որոշ վնասվածքներ ստացած երիտասարդին դուրս են բերել այնտեղից:
Հայտնի է դարձել, որ անսարք շարժասանդուղքի մուտքին և ելքին եղել են պաստառներ՝ անսարքության մասին տեղեկացնող, սակայն ուղևորները որոշել են այն հանել՝ չգիտակցելով իրենց սպառնացող վտանգի մասին: