կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 11:29
Հասարակություն

«Կինգ Դելյուքս»-ում բացառում են, որ վարորդը ղեկին քնած լինի, կամ ավտոբուսն՝ անսարք

«Կինգ Դելյուքս»-ում բացառում են, որ վարորդը ղեկին քնած լինի, կամ ավտոբուսն՝ անսարք

«Կինգ Դելյուքս» ընկերությունում բացառում են, որ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ինչն էլ դարձել է 7 մարդու կյանք խլած վթարի պատճառ:

Yerkir.am-ին հիշյալ ընկերությունից հայտնեցին, որ ավտոբուսի վարորդն ու նրան փոխարինողը փորձառու են: «6 տարի է՝ այդ երթուղով գնում-գալիս են: Չես կարող ասել՝ ինչ է եղել, ռուսական ինքնաթիռը ո՞նց վթարվեց»,- ասաց մեր զրուցակիցը:

Ընկերությունից նաև հայտնեցին, որ նախքան ուղևորվելն ավտոբուսներն անպայման տեխզննման են ենթարկվում, և բացառվում է  մեքենայի՝ տեխնիկապես անսարք լինելը:

Թե ո՞րն է վթարի պատճառը, կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, առնվազն 43-ը հոպիտալացվել են: Մահացածների անունները ճշտվում են:

Ուղևորների ցուցակը՝ այստեղ: