կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 23:19
Իրավական

Տրանսպորտում ծխելու տուգանքը` 5000 դրամ

Տրանսպորտում ծխելու տուգանքը` 5000 դրամ

Երթուղային տրանսպորտում բոլորս էլ նկատել ենք այն զգուշացումները, թե ծխելն արգելվում է: Դա իսկապես այդպես է և օրենքով ամրագրված:

 

Վարչական իրավախախտումների մասին օրենքի 135.2-րդ հոդվածի  առաջին մասը սահմանում է, որ տրասնպորտային միջոցի  վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

 

Իսկ նույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Այսինքն` երբ վարորդին կամ տրանսպորտում գտնվող այլ մեկին խնդրում եք, որ նա չծխի մեքենայում, իսկ նա ասածը բանի տեղ չի դնում (ինչը բոլորովին չի բացառվում մեր իրականությունում), ապա փորձեք հիշեցնել, որ կարող է դրա համար տուգանվել 3000-5000 դրամով: Գուցե «սպառնալիքը» օգնի: