Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այսպիսով` կոչին միացողների ընդհանուր թիվը կազմել է 37 հոգի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:
Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կառույցի անունից գնահատանք է հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» օգնության փաթեթին աջակցելուն:
Նշենք, որ հանձնախումբը 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն` 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:
Հանձնախումբը նաև խնդրել է ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: