|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նյութը, որից թունավորվել է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, եղել է նրա դստեր ճամպրուկում: Այդ մասին Telegraph-ին հայտնի է դարձել հատուկ ծառայություններում աղբյուրներից. տեղեկացնում է Газета.ру-ն:
Աղբյուրների խոսքով՝ նյութով էր ներծծված կնոջ իրերից մեկը՝ հագուստը կամ կոսմետիկան: Ըստ ԶԼՄ-ի` այդ ճամպրուկով նա ժամանել էր Մոսկվայից:
Սկրիպալի թունավորումը Լոնդոնի ու Մոսկվայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Մեծ Բրիտանիան որոշել է արտաքսել երկրից 23 ռուսաստանցի դիվանագետների: Մոսկվան ծրագրում է պատասխանել այդ քայլին: