Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, որին թունավորել էին Սոլսբերիում, դժվար թե վերադառնա Ռուսաստան: Այդ մասին РИА Новости-ին ասել է նրա զարմուհին` Վիկտորյա Սկրիպալը, և հավելել, որ նա ամսվա մեջ մեկ անգամ անալիզներ է հանձնում և բուժզննում անցնում:
«Ես գիտեմ, որ նրանք` Սկրիպալը և նրա դուստրը, Մեծ Բրիտանիայի տարածքում են: Այսպես է ասում Սերգեյ Վիկտորովիչը: Նրանք հետևում են իրենց առողջությանը։ ՌԴ վերադառնալ չեն պատրաստվում: Դա նրանց իրավունքն է, նրանց ընտրությունը, թեև, հնարավոր է, որ նրանցը չէ»,- ասել է Վիկտորյան:
Նրա խոսքով` ինքը նախկինի պես վստահ է, որ Սկրիպալները բրիտանական իշխանությունների վերահսկողության տակ են:
Սկրիպալը մինչև 1999 թվականն աշխատել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունում, հետո` թոշակի անցել: 2004-ին նրան ձերբակալել են Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով և 13 տարվա ազատազրկման դատապարտել: Սկրիպալը մեղավոր է ճանաչվել այն բանում, որ, 1995-ից սկսած, գաղտնի տեղեկություններ է փոխանցել Բրիտանիայի հետախուզական ծառայությանը:
2010-ին Սկրիպալը և ՌԴ-ում դատապարտված ևս երեք անձ համաներման են արժանացել, ինչից հետո նրանց փոխանակել են ԱՄՆ-ում բացահայտված` ռուսական հետախուզության 10 գործակալների հետ: Փոխանակումից հետո Սկրիպալը բնակություն է հաստատել Բրիտանիայում: