|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Միխայիլ Բաղդասարովը հերքեց որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իրեն պատկանող ASG ապահովագրական ընկերությունը վաճառել է «Ռասկո» ընկերությանը։
Այդ կապակցությամբ տրված մեր հարցին անդրադառնալով` գործարարը նշեց. «Խնդիրն այն է, որ այժմ «Արմավիա» ընկերության վարկանիշը բարձրացել է։ Եվ հիմա ապահովագրումն իրականացվում է միանգամից անգլիական շուկայում։ Ուստի հայկական ընկերությունն այլեւս պետք չէր, եւ մենք այն ուղղակի փակեցինք։ Ոչ ոք այն չի վաճառել։ Ինչ վերաբերում է «Ռասկոյին», ապա մենք մի փոքր փաթեթ ունեինք, եւ ընկերության փակվելու կապակցությամբ այն տվել ենք «Ռասկոյին»։ Բայց ոչինչ չի վաճառվել, որովհետեւ հայկական շուկայում ապահովագրական ընկերություններն ավելի շատ են, քան ապահովագրման ենթակա նյութը»։