| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էլեկտրոնային առողջապահության աշխատանքների ներդրման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` առողջապահության նախարարության կողմից իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ:
Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային ենթակայութմաբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին:
Հաշվի առնելով վերոնշյալը, նա հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության , տրանսպորտի և կապի նախարարներին 15 օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Ապա վարչապետը հարցրեց. «Աստեղ մարզպետները բան չունե՞ն անելու: Այս հանձնարարականի մեջ պետք է ավելացել նաև մարզպետներին»:
Վարչապետը հստակեցրեց հանձնարարականի բնույթը, ասելով, որ խոսքն այն մասին է, որ որոշ վայրերում համացանց չկա, և պետք է անհապաղ ապահովել այդ վայրերը համացանցով: