կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-17 04:12
Տնտեսական

Էլեկտրոնային տոմսավաճառ նոր համակարգ

Էլեկտրոնային տոմսավաճառ նոր համակարգ
7 ամսից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում տոմսերը կվաճառվեն ավտոմատացված համակարգով: Այս մասին հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը: Նոյեմբերի 5-ին ընկերությունը վրացական երկաթուղու հետ պայմանագիր է կնքել, որտող ամրագրված է` 7 ամսվա ընթացքում Հայաստանի երկաթուղում կկիրառվի «Օրիոն» ծրագիրը: Դավթյանի խոսքով, ծրագիրը թույլ կտա զերծ մնալ տոմսերի վաճառքի հետ կապված սխալներից: «Հարավկովկասյան երկաթուղիներում» վստահ են` նոր համակարգը շատ ավելի դյուրին կդարձնի տոմսերի վաճառքը: