կարևոր
1216 դիտում, 8 ժամ առաջ - 2025-03-09 16:24
Հասարակություն

Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը. Hetq.am

Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը. Hetq.am

Երբ փորձում ենք համացանցում որոնել e-accreditation կայքը, ոչ մի արդյունք չենք տեսնում: Սակայն, այս հասցեն փնտրելիս պետք է հայտնվեինք էլեկտրոնային հավատարմագրման համակարգում: ՀՀ կառավարությունն էր 2020 թվականին որոշել վարկային ծրագրով ստեղծել այդ համակարգը: Ծախսվել է 100 հազար դոլար: Այժմ ներկայացնենք մանրամասներ այդ ծրագրից:  Այս մասին գրում է «Հետք»–ը։

2020 թվականին Կառավարությունը հայտարարեց մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգի (e-accreditation) մշակման համար։ Այս համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում։

Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմնադրամը։ Թե ինչպես է ընտրվել «Հարմոնիան», եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո’չ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը չեն պատասխանել այս հարցին։

Այս համակարգի շահառուները պիտի լինեին Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) աշխատակիցները, հավատարմագրման կոմիտեները, հավատարմագրման գնահատողները և տեխնիկական գնահատողները, փորձագետները, հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող իրավաբական անձինք։

Համաձայն Կառավարության հաստատած վարկային ծրագրի՝ ընտրված մասնակիցը պետք է.

  • Ուսումնասիրի և գնահատի ՀԱՄ-ի (հավատարմագրման ազգային մարմնի) գործող համակարգը, նոր պահանջների համաձայն մշակի արդիականացման պլան:
  • Սահմանի հիմնական գործունեությունը, տվյալների շրջանակը, գործարքները և այլն:
  • Մշակի հանձնարարականի տեսլականը և նպատակները ու ներկայացնի Պատվիրատուին:
  • Իրականացնի Համակարգի նախագծում, ծրագրավորում և ներդրում:
  • Տվյալների փոխանցում այլ տվյալների բազայից, անհրաժեշտ ֆորմատի փոխակերպում:
  • Պատվիրատուի ներքին կարիքների և համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի մշակում և Պատվիրատուի հաստատմանը ներկայացնում:
  • Ծրագրավորման համար այնպիսի կիրառական ծրագրի ընտրություն, որի դեպքում հնարավոր լինի հետագայում արդիականացնել/ զարգացնել/փոփոխել:
  • Էլեկտրոնային հավատարմագրման գործընթացի ավտոմատացում:
  • Եւ այլն։

Ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում: