|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի հանձնախմբի անդամներն հուլիսի 2-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վարդան Տողանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ հայրենիքի հետ կապերի զարգացմանն ու կրթամշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու մարտահրավերները:
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի հանձնախումբը բարձր է գնահատել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերն ուղղված Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացվածությանը, համայնքային կառույցների համախմբմանն ու կրթամշակութային նախաձեռնությունների խթանմանը:
Խրախուսանքի և գնահատանքի է արժանի նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի գործունեությունը, ինչի շնորհիվ հայապահպանության ու մշակութային ժառանգության պահպանության գործընթացները ձեռք են բերել նոր շունչ և որակներ:
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի հանձնախումբը մշտապես սատարել և խրախուսել է ազգային օրակարգի շուրջ հայկական կառույցների և անհատների համախմբմանը ու հետայսու կշարունակի իր աշխատանքներն այդ ուղղությամբ: