|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵՄ-ն հաստատել է Թուրքիայում բնակվող սիրիացի ներգաղթյալների ծախսերը հոգալու համար երկրին 3 մլրդ եվրոյի օգնության տրամադրման գործընթացը: Ըստ Demokrathaber-ի` գործընթացը նախատեսված է 2016 թվականի մարտին Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագրով:
Կայքը միջանկյալ տեղեկացնում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպայի խորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին բուլղարական Վառնա քաղաքում հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։