|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտարկում է հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծման հնարավորությունը, որը կհետևի Լատինական Ամերիկայից ներգաղթյալների հոսքը կրճատելու ուղղությամբ ամերիկյան իշխանությունների ջանքերի իրագործմանը: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
Հատուկ ներկայացուցչի պարտականությունը կլինի ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով մի շարք գործակալությունների և քարտուղարությունների գործողությունների համակարգումը:
Այս պաշտոնին կարող են հավակնել Կանզաս նահանգի նախկին քարտուղար Քրիս Քոբահը և Վիրջինիա նահանգի նախկին գլխավոր դատախազ, այս պահին CNN-ի քաղաքական մեկնաբան Քեն Կաչինելլին: