|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց նախարարներին: Հանձնարարականներից մեկը վերաբերում էր իրավաբանական անձանց լիցենզավորման գործընթացին: Ըստ վարչապետի, գործող օրենսդրության համաձայն, կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Վարչապետի խոսքով՝ իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակները իրավանաբական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները:
«Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին` ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ` պարզ է հանձնարարականի էությունը»,- ասաց Կարապետյանը:
Մյուս հանձնարարականը վերաբերում էր ընդերքը շահագործող կազմակերպություններին տրվող լիցենզիաներին: Մասնավորապես` հանձնարարվեց էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն` ըստ հանքավայրերի և տրված լիցենզիաների: