| 
                            Փոխարժեքներ
                                                        29 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 | 
| EUR | ⚊ | € 446.44 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7824 | 
| GBP | ⚊ | £ 509.98 | 
| GEL | ⚊ | ₾ 140.95 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-03-18 17:21
            6 տարի առաջ - 2019-03-18 17:21  
         
                
            Մոտ երկու շաբաթ առաջ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե Արցախի Հանրապետությունը մոտ ժամանակներս շտապօգնության 10 ավտոմեքենա կստանա: Պարզվում է` հայկական երկրորդ հանրապետությանը շտապօգնության մեքենաներ տրամադրելու պրակտիկան եկել է նախորդ կառավարությունից:
«Նախկինում առողջապահության նախարարությունը Չինաստանից նվեր ստացած մեքենաներից 10-ը տրամադրում էր Սյունիքի մարզին` Գորիսին, ապա, ներքին կարգով, այդ մեքենաները տրամադրվում էին Արցախին: Այս անգամ էլ նույն եղանակով տրամադրվել է, մեքենաները հասել են Արցախ, բայց նախարար Արսեն Թորոսյանը, չգիտես` ինչու, որոշել է հետ կանչել այդ մեքենաները»,- տեղեկացրեց Yerkir.am-ի զրուցակիցը:
Yerkir.am-ը ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրեց տեղեկություն տրամադրել այն մասին, թե շտապօգնության ի՞նչ մեքենաներ և ի՞նչ ժամանակահատվածում են տրամադրվելու Արցախին: Նախարարության աշխատակիցները մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել:
Ի տարբերություն Հայաստանի ԱՆ-ի, Արցախի համապատասխան գերատեսչությունից մեր հարցմանը պատասխանեցին րոպեների ընթացքում: «Ավտոմեքենաների տրամադրման գործընթացը սկսվելու է 3-5 ամսվա ընթացքում: Պայմանավորվածություն կա, որ դրանք լինելու են նոր մակնիշի մեքենաներ: Ինչ վերաբերում է հարցին, որ մեքենաները տրամադրվել են, այնուհետ հետ կանչվել, մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- հայտնեցին մեզ: