|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական քրդամետ Demokrathaber կայքը հիշել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի ոչ հաճելի հայտարարությունները Թուրքիայի մասին:
Միջանկյալ հիշեցնենք, որ երեկ Ռեք Թիլերսոնի պաշտոնանկությունից հետո ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղար է նշանակցվել Մայք Պոմպեոն:
Նշելով, որ Թրամփն ու Պոմպեոն ունեն նույն աշխարհայացքը, կայքը որոշ մանրամասներ է ներկայացրելՊոմպեոյի ինքնակենսագրությունից: Կայքը չի մոռացել հիշեցնել նաև Պոմպեոյի հակաիսլամական, ինչպես նաև Թուրքիայի մասին սուր հայտարարությունները:
«Իրանի հետ համաձայնեցված միջուկային պայմանագրի դեմ արտահայտված Պոմպեոն հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի անմիջապես հաջորդ օրը թվիթերյան իր էջում Թուրքիային որակել էր «տոտալիտար իսլամական բռնապետություն»: Որոշ ժամանակ անց նա հեռացրել էր իր գրառումն ու ապաակտիվացրել իր միկրոբլոգի էջը»,- հիշեցրել է կայքը: