|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու պատճառը նրանց միջև առկա տարաձայնություններով. հայտնում է Интерфакс-ը: Ըստ նրա` գլխավոր տարաձայնությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ է:
«Նայեք Իրանի հետ գործարքին: Ես կարծում եմ, որ այն սարսափելի է: Նա կարծում է, որ այն լավն է: Ես դեռ ավելի վաղ էի ցանկանում այն խզել կամ դրա հետ ինչ-որ բան անել, նա փոքր-ինչ այլ կերպ էր մտածում: Մենք նրա հետ տարբեր կերպ էինք մտածում»,- ասել է Թրամփը լրագրողներին: