Հուլիսի 16-ին` ժամը 10.28-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը բնակվում է 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի 95-րդ բնակարանում (գտնվում է անսթափ վիճակում) և փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգողը բնակվում է թիվ 45 շենքի 91-րդ բնակարանում: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան (բնակարանի դուռը բաց էր). հյուրասենյակի հատակին` անսթափ վիճակում, հայտնաբերվել է Է. Բ.-ն (ծնվ. 1959 թ.), նրան տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: Ըստ բժշիկների` նրա առողջական վիճակը բավարար է: