|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմում պատմել է, որ կարճ զրույց է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ Համբուրգում 2017-ի ամռանը կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ զրուցել է ոչ միայն Մելանյայի, այլ նաև Իտալիայի վարչապետի տիկնոջ հետ. նրանց հետաքրքրել է ՌԴ-ում գործող ժողովրդագրության ծրագիրը:
Պուտինը կանանց նաև պատմել է ՌԴ-ի, Սիբիրի, Կամչատկայի, ձկնորսության մասին: «Ինչպես լինում է նման դեպքերում, մի քիչ ստել եմ: Ինչպե՞ս կարելի է չստել ձկնորսության մասին պատմելիս»,- ասել է նա:
Հարցին` չի՞ հավաքագրել արդյոք զրուցակիցներին` որպես գործակալ, Պուտինն ասել է. «Ոչ, ես դրանով վաղուց արդեն չեմ զբաղվում»: