|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն առաջին անգամ մասնակցել է պետական ընդունելության, որի ժամանակ հանդիպել է Իսրայելի վարչապետին և նրա կնոջը՝ Բենյամին և Սառա Նեթանյահուներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ այս առիթով 46-ամյա տիկինն ընտրել է ճեփ-ճերմակ Karl Lagerfeld կոստյում, որը հրաշալիորեն ընդգծել է նախկին մոդելի անթերի կառուցվածքը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Մելանյա Թրամփն շլացնող տեսք է ունեցել այս հագուստով: Դատելով ֆոտոշարքից՝ նրա դիմահարդարում ու վարսահարդարումը բավական զուսպ են եղել. առաջին տիկինը նշանադրության մատանուց զատ որևէ այլ զարդ չի կրել:
Նշենք, որ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Մելանյա Թրամփն ասել էր, որ ԱՄՆ առաջին տիկինների շարքում ամենից շատ հավանում է Ժաքլին Քենեդու ոճը: