Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա եղավ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում անցկացվող «Դաշտային խոհանոցի տեխնիկական սպասարկումը» թեմայով երկօրյա դասընթացների գործնական մասի պարապմունքներին, որում ներգրավված են «Հուսո տան» և Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորների երկու խմբեր՝ 12 ներկայացուցիչ: Դասընթացները վարում է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտը:
Օրվա առաջին կեսին տեսական պարապմունքներն անցկացվում են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակդեմիայում, իսկ երկրորդ կեսի գործնական պարապմունքները՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում։
Դասընթացների ժամանակ Վ.Շմիդտը ներկայացնում է դաշտային խոհանոց բացազատելու և շահագործելու նրբությունները: Դրանք նախատեսված են՝ սպասարկելու շուրջ 350 մարդու: Դասընթացների արդյունքում կպատրաստվեն կամավորներ, ովքեր արտակարգ իրավիճակներում կարող են հանդես գալ ԱԻՆ համակարգի ներքո գործող աղետներին արձագանքման կառույցների կամավորական խմբերի կազմում։
Նախօրեին ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել էր Վ. Շմիդտին, որի հետ քննարկվել էին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դաշտային խոհանոցի տեխնիկական մասնագետների վերապատրաստման քառօրյա դասընթացի հետ կապված խնդիրները, ինչպես նաև՝ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների շարքում դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ անցկացնելու հարցերը: Մրցույթին կմասնակցեն դաշտային խոհանոց ունեցող ՀՀ գերատեսչությունները, ինչպես նաև՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը:
Փորձի փոխանակման նպատակով՝ Վ.Շմիդտի առաջարկով Գերմանիայում հուլիսի 28-29-ին անցկացվող դաշտային խոհանոցի մրցույթին կմասնակցեն նաև ԱԻ նախարարության դիտորդներ, ովքեր հնարավորություն կունենան ծանոթանալ ոլորտի նորարարություններին:
Դ. Տոնոյանի և Վ.Շմիդտի հանդիպման ընթացում քննարկվել են նաև ԱԻՆ կարգավար-օպերատորների վերապատրաստման և Հայաստանում գերամանական լավագույն փորձի ներդրման հետ կապված հարցերը: