կարևոր
2968 դիտում, 7 ամիս առաջ - 2023-10-01 10:01
Հասարակություն

Թշնամու ֆեյքերը հարձակվել են քարտեզների վրա. Երեւանում հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակներ, այգիներ

Թշնամու ֆեյքերը հարձակվել են քարտեզների վրա. Երեւանում հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակներ, այգիներ

Հարեւանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները։ Այդ մասին զգուշացնում է տեղեկատվության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակկներ, այգիներ եւ այլն։

Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց», - նշել է նա: