կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 17:14
Հասարակություն

Ողբերգական դեպք` Գյումրիում. ավտոտնակում շմոլ գազից հերթական զույգն է մահացել

Ողբերգական դեպք` Գյումրիում. ավտոտնակում շմոլ գազից հերթական զույգն է մահացել

Եվս մեկ կին և տղամարդ են մահացել ավտոտնակում՝ շմոլ գազից: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Գյումրու հյուրանոցներից մեկին կից ավտոտնակում: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը:

27-ամյա կնոջ և 30-ամյա տղամարդու դիերը հայտնաբերվել են մեքենայի հետևի նստատեղին: Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան էլ տղամարդու և կնոջ դի էր հայտնաբերվել Մալաթիայում գտնվող ավտոտնակներից մեկի մեքենայում: Opel մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերին հայտնաբերել էին 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։ Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի հայտնաբերման պահին ավտոտնակի մուտքի դռները եղել են ներսից փակված, իսկ ավտոմեքենայի շարժիչի բանալին եղել է գործարկված վիճակում, տաքացուցիչները՝ միացված դիրքում: Ավտոմեքենայի պատուհանները եղել են փակ, իսկ առջևի ձախ դռան ապակին` մոտ 5 սմ չափով իջեցված:

Պարզվել է, որ տղամարդը 2018թ. փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, տանից դուրս է եկել, որից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել: Նրա կինը 2018թ. փետրվարի 8-ին ամուսնու անհայտ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում, որով և նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։