|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում սկսված կրճատումների և կադրային փոփոխությունների հողի վրա նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել։
«Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։
Կա հին, փորձառու պաշտոնյաների մի խումբ, որոնք ոչ միայն երկար են աշխատել, այլև մեծ դեր են խաղացել տվյալ հիմնարկի, ոլորտի, օրենսդրության կայացման գործում, գիտեն բոլոր նրբությունները և առաջիկայում էլ պետք կգան իշխանություններին, հետևաբար՝ նախարարները կարող են փոխվել, բայց նրանք՝ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։