|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանում աշխարհի առաջնության գավաթը ցուցադրած՝ 1998 թվականի աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Հայաստանի հավաքականի, մասնավորապես` թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը խաղացել է Բունդեսլիգայում և այժմ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում: Նա ունի բոլոր որակները, որպեսզի թիմակիցների հետ հասնի իր նպատակներին: Հայաստանի ազգային հավաքականից ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որը խաղացել է «Օլիմպիակոսում»: Ցանկանում եմ, որ Հայաստանի հավաքականին նույնպես հաջողվի մասնակցել Աշխարհի առաջնությանը»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, թե որ երկրի հավաքականին է համարում ֆավորիտ ԱԱ-2018-ում, Կարամբյոն ժպտալով նշեց. «Գուցե այնպիսի հավաքական, որտեղ կլինի նաև հայ ֆուտբոլիստ, չէ՞ որ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում էին նաև 2 հայ ֆուտբոլիստներ՝ Ալեն Պողոսյանն ու Յուրի Ջորկաեֆ»ը: