|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Քրիստիան Տեր-Ստեփանյանին նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»,-ասված է հրամանագրի մեջ:
Նախագահի մյուս հրամանագրով Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից: