կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 10:17
Քաղաքական

Կհանդիպեն առանց Ծառուկյանի. «Հրապարակ»

Կհանդիպեն առանց Ծառուկյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։

«Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը: «Կանյաչնիի» հանդիպման ժամանակ Ծառուկյանը լսել է նաեւ կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, «որից հետո բոլորով կրկին կհավաքվենք Ծառուկյանի մոտ` ներկայացնելու հանդիպման արդյունքները»։

«Պարոն Ծառուկյանի մոտեցումը հետեւյալն է․ եթե «այո» եք ասելու, ասելու ենք ողջ դաշինքով, եթե` «ոչ», դարձյալ միաձայն»,- պատմեց մեր զրուցակիցը: Կարող է նաեւ «ո՞չ» ասեք: «Չեմ կարծում»: Իսկ Ծառուկյանը չի՞ հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ: «Մեր հանդիպումից հետո ինքը եւս կհանդիպի նախագահի թեկնածուի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: