կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-01 09:44
Քաղաքական

Կհանդիպեն նախագահներն ու կաթողիկոսները. ՛՛Հրապարակ՛՛

Կհանդիպեն նախագահներն ու կաթողիկոսները. ՛՛Հրապարակ՛՛

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահների, ինչպես նաեւ երկու կաթողիկոսների համատեղ հանդիպում է նախատեսվում: Եթե այն տեղի ունենա, ապա կկայանա Գանձասարում: Այս պահին «նախաձեռնող խումբն» աշխատում է նամակների վրա, որոնք պետք է գրվեն նախագահներին: Նախատեսված է ամենքի համար առանձին նամակ գրել' ըստ վաստակի, ըստ առանձնահատկության: Խումբը դեռ չի որոշել' կանխավ հրապարակել այդ նամակները, թե' ոչ:

 

Թերթի տեղեկություններով, նախաձեռնողների մեջ են նաեւ «Մհերի դուռ» կոչված գաղտնի «կառույցի» ներկայացուցիչները, որոնց համար տեղի եւ օրվա սիմվոլիկան շատ կարեւոր է: Հայոց տաճարներում, սրերի վրա երդված այս կազմակերպության չբացահայտվող անդամները փորձում են այնպիսի օր ու «ժամ» ընտրել, որը ոչ միայն տիեզերաբանորեն մեծ էներգետիկա ունենա, այլեւ «թույլ» չտա, որ նախագահներից որեւէ մեկը հրաժարվի հանդիպումից: