|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 2-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող «Ընդռազ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Ընդռազ» հանդամասի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Գ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: