Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր պարգևներ է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել մեկ տարի առաջ` փետրվարի 8-ին: Նա հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն է իրականացրել: Գեղամը կյանքի գնով կարողացել է ավարտին հասցնել իր գործը՝ կիսատ չթողնելով այն: