|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանը, և նրանց կրտսեր որդին՝ Արթուր Աբրահամյանը։ Նրանք մեղադրվում են մարիխուանա տեսակի թմրամիջոց ներկրելու մեջ։ Մասնավորապես՝ նրանց կողմից փորձ է արվել ԱՄՆ-ից այդ թմրամիջոցը բերել դեղորայքի անվան տակ։
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ քննչական մարմինը այդ թմրամիջոցը հայտնաբերել է Աբրահամյաններին պատկանող «Ոսկու շուկայում» կատարված խուզարկության ժամանակ, թեեւ Վաղարշ Աբրահամյանը լրատվամիջոցներին ասել է, որ թյուրիմացություն է եղել, կինն արդեն ազատ է արձակվել։
Կրտսեր Աբրահամյանը եւս շուտով կհայտնվի ազատության մեջ, քանի որ հայր Աբրահամյանը արդեն իսկ լուծել է այդ հարցը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: