Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պոլսո հայոց պատրիարքարանն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ:
Պատրիարքարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այդ մասին տարածված հայտարարության մեջ նշվել է, որ «կաղոթեն խաղաղության և հանգստության համար, որի կարիքն այդքան ունի մարդկությունը»:
«Ինչպես միշտ, այնպես էլ հիմա շարունակելու ենք մեր եկեղեցիներում աղոթել Թուրքիայի Հանրապետության հավերժության, ամբողջականության, ինչպես նաև մեր ժողովրդի միասնականության և բարեկեցության համար»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն հակաքրդական ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի Աֆրին քաղաքում, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆրինի հարցով արտահերթ նիստ կգումարի: