կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-17 12:20
Տարածաշրջան

Թուրքիան սիրիական Աֆրինում թունավոր նյութեր է կիրառել․ SANA

Թուրքիան սիրիական Աֆրինում թունավոր նյութեր է կիրառել․ SANA

Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական Աֆրինում սկսած գործողությունների շրջանակներում կիրառել է թունավոր նյութեր պարունակող արկեր։

Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը՝ թունավոր նյութերի կիրառման հետևանքով տուժել են քաղաքացիներ։ Ըստ նախնական տվյալների՝ վեց հոգի։

Աֆրինի հիվանդանոցներից մեկի տնօրենը մանրամասնել է, որ բոլոր հոսպիտալացվածները բողոքել են խեղդվելու, օդը չբավականացնելու նշաններից: