Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել Նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Նիստից հետո Նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում, հիմք ընդունելով մեծամանության կարծիքը, որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։
Այսպիսով՝ Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ, ըստ նոր կանոնադրության, Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։