|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկավ թիավարող Վլադիմիր Ալավերդյանը:
Բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակիչին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։
Ալավերդյանը գրանցեց 25:36.645 արդյունքը և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Հունիսի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար։
Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ են մտել Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Բացի այդ, այսօր պայքարի դուրս կգա հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։