Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տոկոսային հարաբերակցության մեջ դուք պիտի ասեք՝ ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողներդ, ես ինձ գնահատական չեմ տալիս. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին` արդյո՞ք ինքն իրեն դասում է այն պատգամավորների շարքը, ովքեր գալիս են, ներկա ստանում, շուտ հեռանում նիստերից:
Հիշեցնենք, որ այսօր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս է ԱԺ, ներկա ստանում, վազելով հեռանում, խորհրդարանն էլ դատարկվում է:
«Ազգային ժողովի մի մասն աշխատում է նիստերում, մյուսը՝ հանձնաժողովներում, մնացածը՝ մարզերում: Պատգամավորների աշխատանքի գնահատականը ընտրողները պետք է տան ընտրությունների ժամանակ»,- նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը` Ծառուկյանը նաև ասել էր, որ ինքը ևս աշխատում է, բայց ներկա չէ նիստերին, տեսե՞լ է Ծառուկյանի ձեռագիրը խորհրդարանում, Շարմազանովն արձագանքեց. «Ձեզ համար մեծ է գայթակղությունը, որ ես պարոն Ծառուկյանի հայտարարությունը մեկնաբանեմ։ Բայց ես չեմ մեկնաբանում։ Պարոն Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, և նրանք իրենց թիմով որոշում են՝ ինչպիսի քաղաքական օրակարգով առաջնորդվեն»։
Դիտարկմանն էլ` ջերմ վերաբերմունք կա Ծառուկյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանեց. «Ես իմ բոլոր գործընկերների նկատմամբ ունեմ ջերմ վերաբերմունք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե կաշկանդո՞ւմ է իշխող ուժը երկրորդ ուժին: ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «ՀՀԿ-ն շատ ժողովրդավար ուժ է, որևէ մեկին որևէ բանով չի կաշկանդում»: