կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-05 12:04
Հասարակություն

Ավտովթար` սուպերմարկետի մոտ. վարորդը վիրավոր է

Ավտովթար` սուպերմարկետի մոտ. վարորդը վիրավոր է

 

 

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են  մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ  ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40 AA 040 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293 Տ համարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետեւ` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34 AF 126 համարանիշի ավտոմեքենային:

 

Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 25-ամյա Ռ. Գ-ին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

 

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: