կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-10 15:40
Տարածաշրջան

Թուրքիայում հույն և ասորի համայնքի ներկայացուցիչներն այցելել են Գարեգին Բեքչյանին. լուսանկարներ

Թուրքիայում հույն և ասորի համայնքի ներկայացուցիչներն այցելել են Գարեգին Բեքչյանին. լուսանկարներ

Պոլսի Հայոց պատրիարքի` ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սուրբ Ծնունդի առիթով ընդունել է քույր եկեղեցիների և այլ համայնքների ներկայացուցիչներին:

Պոլսի Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ արքեպիսկոպոսն ընդունել է հույների հոգևոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանին ու այլ բարձրաստիճան հոգևորականների, որոնք սուրբծննդյան տոներից հետո հատուկ տոնական այցով շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր:  

Այցի ընթացքում եթովպական եկեղեցու ներկայացուցիչը պատրիարքարանին է նվիրաբերել Սուրբ Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի պատկերով գեղանկար:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ Արամ Աթեշյանը հանդիպմանը ներկա չի եղել:

Հանդիպման ավարտին բոլոր ներկայացուցիչները առանձնահատուկ շնորհակալություն են հայտնել արքեպիսկոպոս Բեքչյանին՝ ընդունելության համար: 

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 5 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 8 people, people smiling, indoor

Image may contain: 1 person, text

Image may contain: 5 people, indoor