|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պատմական իրադարձություն՝ Թուրքիայի փոքրամասնությունների համար: 1923 թ-ին Թուրքիայի Հանրապետության հռչակումից ի վեր՝ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի մահմեդական այս երկրում: Հոգեւոր կենտրոն կունենա ասորի համայնքը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել Ս. Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Ասորի համայնքի այս եկեղեցին առաջիկա երկու տարիներին պետք է կառուցվի Եշիլ գյուղում:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց Պատրիարքական տեղապահ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Տեր Շիրվան քահանա Մյուրզյանը:
Պատրիարքարանի աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը եւ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը զրույց են ունեցել: Նրանք խոսել են պատրիարքական ընտրությունից: Էրդողանն ասել է, թե իր մեծ ցանկությունն է, որ պատրիարքական աթոռը շուտով գահակալ ունենա: