|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 9-ին ի շարս 11 ասորիների Թուրքիայում ձերբալվեց Նուսայբին ( հայկական Մծբինը) քաղաքում գտնվող ասորական հինավուրց Մոր Յակուբ վանական համալիրի հոգևորական Սեֆեր (Ահո) Բիլեչենը: Բիլեչենը մեղադրվում է «ահաբեկչական կառուցին աջակցելու և թաքցնելու մեջ»:
Ասորական ամենահայտնի եկեղեցում 7 տարվա մեջ առաջին անգամ չի մատուցվել կիրակնօրյա պատարագ:
Թուրք իրավապաշտպանները, ընդդիմադիր գործիչներն ու կազմակերպությունները քննադատել են վանականի ձերբակալությունը:
Հայտնի թուրք իրավապաշտպան, փաստաբան, Մարդու իրավունքերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Քեսքինը իր թվիթերյան էջում գրում է. «Վանականը տարածաշրջանում շատ քիչ թվով մնացած ասորիներից մեկն է: Եվ մեկ ներկայացուցչություն կա: Վանականը ենթարկվում է կոշտ ճնշումների, սպառնալիքների: Որովհետև ցանկանում են (թուրքական պետությունը. խմբ), որ գնան: 1915 թ. ոգին ամենուր է»:
Նշենք, որ եկեղեցին թվագրվում է 4-րդ դարին: Այնտեղ է թաղված Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված Հակոբ Մծբնացին, որի անունով էլ կոչվում է եկեղեցին: