|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995 թ. ծնված Գագիկ Հ.-ի գոտկային հատվածին` պատճառելով վնասվածք:
Նույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: