|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 8-ին` ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Նույն օրը` ժամը 01.05-ին, գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը` ծակած կտրած վնասվածքների հետքերով: Նույն բնակարանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ս.-ն հայտարարել է, որ ինքն է Ա.Դովլաթյանին դանակով հարվածել և սպանել, իսկ կնոջը հարվածել է ատրճանակի կոթով:
Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ և ծալովի դանակ: Հանգամանքները պարզվում են: Աշոտ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: