Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 2-ին` ժամը 01.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ֆիտագարալ գծով 4-րդ և 5-րդ ողերի մակարդակով ծակած-կտրած թափանցող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Պապյանը, իսկ ժամը 01.50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի միջին ատրակային գծով 4-րդ և 5-րդ միջին կողերի ծակած վերք, սրտի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է 1981 թ. ծնված Էդգար Գալստյանի դիակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Արթուր Պապյանը, ստացած վնասվածքներից, մահացել է:
Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: