| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին և 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն և Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 Ժամը 20.00-ին Ալեքսան Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին:
Հունվարի 5-ին՝ ժամը 00.30-ին, Սուսաննա Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: