կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 09:21
Հասարակություն

Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է

Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և ավագ քննիչ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից մեկը եղել է հղի կին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճան։